-Երեխաներ, հանեք մատիտ և թուղթ:Այսօր մենք կփորձենք նկարել ձի, իսկ Նատալյա Պետրովնան կաշխատի չշարժվել:
Ծնողական ժողովի ժամանակ մաթեմատիկայի ուսուցիչը բողոքում է ծնողներն նրանց երեխաներից:
-Ձեր երեխաները շատ հիմար են: Այսօր ես նրանց բացատրում էի նոր թեմա: Մեկ անգամ բացատրեցի նրանք չհասկացան, երկրորդ անգամ բացատրեցի դարձյալ չհասկացան:Երրորդ անգամ բացատրելիս ես հասկացա, բայց նրանք չհասկացան:
Առավոտյան տղան ասում է մայրիկին.
- Մամ, լավ էլի, այսօր դպրոց չգնամ:
- Ինչու? բալես:
- Էն Գուրգենը էլի պիտի ոտք պահի,Էն Կարոն էլի պիտի կնոպկա դնի տեղիս, մամ չգնամ էլի:
- Չէ', բալես , դու տղամարդ ես, համ ել դպրոցի տնօրենն ես, ոնց կլինի դու դպրոց չգնաս.....
Ուսուցիչը հարցնում է աշակերտին:
-Բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչե՞ր են մտնում:
-Որ չափառապատած չլինի էշ էլ կմտնի:
Ամերիկացիները գալիս են ծանոթանալու մեր դպրոցների վիճակին: Մտնում են դասարանները, նայում: Նրանցից մեկը հարցնում է.
– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:
– Իհարկե: Առաջին դասարանից:
Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:
Ուսուցչուհին ասում է.
– Վարդանիկ, վերցրու մեկ համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին: