Меню сайта
Наш опрос
Գնահատեք իմ կայքը.
Всего ответов: 96
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Воскресенье, 24.11.2024, 16:15
Приветствую Вас Гость

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին եզակի գրական դեմք է մեր հին մատենագիրների մեջ: Նա 14 դար շարունակ աննվազ հետաքրքրություն է շարժել հայ ժողովրդի և բանասիրության մեջ իր Հայոց պատմությամբ, որ ծառայել է իբրև ուսման առարկա և իբրև ուսումնասիրության նյութ: Ավելի քան 10 դար այս գրվածքը եղել հայ ազգի միակ դասագիրքը իր հին անցյալի հետ ծանոթանալու համար, եղել է աղբյուր և օրինակ հետագա պատմիչների համար: Ամենաբարձր գովեստներով հիշում են նրա անունը-տիեզերահռչակյալ քերթող: Պատմահայր, Քերթողահայրն (իբրև հատուկ նրան սեփական տիտղոս): Նրան կոչել են հայ Հերոդոտոս:
Խորենացու մասին կենսագրական տեղեկություններ քիչ ունենք: Նրանցից մեծ մասը հաղորդում է ինքը հեղինակը Պատմության մեջ պատահական կերպով: Սրանց վրա պետք է ավելացնել ժամանակով նրան մոտիկ ու նրան ծանոթ Ղազար Փարպեցու կարճառոտ, բայց շատ կարևոր վկայությունը:
Խորենացի անունը, որով կոչվում է Պատմահայրը, ցույց է տալիս, որ նա ժնված պետք է լինի Խորեն կամ Խորեան վայրում: Այս անունով քաղաք կամ գյուղ հայտնի չէր մինչև վերջին ժամանակներս: Նա երբեմն կոչվում է նաև Տարոնացի (Տարոն գավառում եղել է Խորնի կամ Խորոն անունով մի գյուղ):
Նրա ծննդյան տարին նույնպես որոշակի հայտնի չէ: Հիմնվելով Սամվել Անեցու ժամանակագրության վրա` բանասերները, սկսած Են-Մարտենից մինչև Էմինը և Ստեփանեն, ենթդրել են, թե նա ծնված պետք է լինի 370 թվականին և մեռած 490-ին` 120 տարեկան հասակում: Մեկ այլ ենթադրության Մովսես Խորենացին ծնված պետք է լինի 410 թվականի մոտ: Նա մանկության տարիներում սկզբնական կրթությունն ստացել է Հենց Սյունիքում, ս.Մեսրոպի այնտեղ հիմնած դպրոցում, ինչպես վկայում է Կորյունը: Աչքի ընկնելով ընդունակություններով` նա 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, ուղարկվում է Վաղարշապատ, Հայոց այն ժամանակվա կենտրոնական վարժականը, որտեղ ուսուցանում էր ինքը ս.Մեսրոպը: Այստեղ էլ նա ուսնում է 5-6 տարի, բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն: 431 թվականին Երբ Սահակն ու Մեսրոպը սուրբ գիրքն ուղղում էին ըստ հունարեն բնագրի (կամ 2-րդ անգամ էին թարգմանում)` կարիք զգացին քաջ հունագետների, քերթողական արվեստին հմուտ գիտնականների, ուստի որոշեցին իրենց ամենաընդունակ աշակերտներից մի քանիսին ուղարկել Ալեքսադրիա, գիտությունների այն ժամանակվա կենտրոնը: Նրանց մեջ առաջինն էր Մովսեսը, մոտ 22 տարեկան հասակում: Նրանք վերադարձան 439 թվականից հետո, երբ Հայաստանի 2 լուսավորիչներն ու նրանց ուսուցիչներն արդեն վախճանված էին:
Հունական մշակույթի կողմնորոշում ունենալով` Խորենացին արհամարհանքի ու հալածանքի ենթարկվեց,աղքատություն ու զրկանքներ կրեց մոտ 30 տարի, և 70-ական թվականների սկզբում, երբ արդեն 60 տարեկան ծերունի էր, եպիսկոպոս ձեռնադրվեց, որով ոչ միայն վերականգնվում էր նրա պատիվը, դադարում էին հարձակումները, այլը նպաստավոր պայմաններ էին ստեղծվում ծերունու համար` իր սիրած գրական աշխատանքներին նվիրվելու:Ու իրոք նա ծերության հասակում հարգված և շատ հեղինակավոր անձնավորություն էր, երևում է նա պատմության շատ տեղերից: Այս ժամանակներն էր ահա, որ Սահակ Բագրատունի իշխանը` նրա գիտության համբավը լսած լինելով, թեև անձամբ ոչ ծանոթ, դիմում է նրան` խնդրելով գրել Հայոց Պատմություն, հատկապես հայ թագավորների և նախարարական տոհմերի ծագման պատմությունը: Այս գործը նա ավարտեց 5 դարի 80-ական թվականներին, մոտ 483-485-ին, երբ իր խոսքով, □այր ծեր էր և հիվանդոտ և անպարապ ի թարգմանութեանց□: Նրա մահը տեղի ունեցավ հավանականորեն նույն դարի 90-ական թվականներին սկզբին (493թ.):
Կայքի ընկերները
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz
  • ARMENIAN HISTORY
    Поиск